Հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել Ռուբեն Սասունցու առաջնեկը` Արեգը: Երգչի կինը` Վանուհին, ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով:
«Շատ սիրուն տղա է: Քաշը 3կգ 300 գրամ է, իսկ հասակը` 54 սմ: Բավական բարձրահասակ է: Երբ հոնքերը կիտում, մռութները հավաքում է, միանգամից երեւում է, որ ծուռ սասունցի է», - բրավո.am-ին ասել է Ռուբենը:
Երգիչը նշել է, որ հոգատար հայրիկ է.«Գիշերները հաճախ ես եմ օրորում, որ քնի, զգուշությամբ ծածկում եմ. չեմ ուզում անհանգստացնել կնոջս: Օգնում եմ երեխայի խնամքի հարցում»:
Ռուբեն Սասունցին ասել է, թե Արեգի ծննդից հետո շատ բան է փոխվել իր կյանքում. «Զգացողություններս բառերով նկարագրել անհնար է. ուր գնում եմ, ուշք ու միտքս ինքն է, րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն գնամ ու գրկեմ տղայիս»: