▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր մասին ո՞ր ասեկոսեն է զվարճացրել «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի Գործունյանին

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է «Փարիզյան սուրճ»-ի  նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը:

 - Մանկության տարիների ամենահաճելի հուշը, որը  միշտ  Ձեր  հիշողության մեջ է:

- Մանկությանս ամենալավ հուշը, երևի թե, Զատկի գիշվա հետ է կապված, երբ հայրս մեր հասակից ավելի բարձր շոկոլադե ձու նվիրեց: Ես և եղբայրս խենթացել էինք այդ շոկոլադի մեծության վրա:

- Մարդ կամ մարդիկ, ովքեր դեռ մանկուց Ձեզ հետ են և որոշիչ դեր են ունեցել Ձեր բնավորության ձևավոման հարցում:

- Մնացել է միայն մայրս, բոլորն էլ գնացել են, բայց, երևի, տատս ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել.  իր պատմած պատմություններով է միայն, որ հասկացել ենք, թե ինչ է մարդկությունը, ինչ է կրոնը, ինչ է հայությունը: Անշուշտ հայրս էլ շատ է վրաս ազդեցություն թողել:

- Ինչի՞ց են առավել հաճախ Վալերի Գործունյանի  դեմքի  մկանները հաճելիորեն լարվում:

- Ես  շատ հեշտ եմ ուրախանում: Նախ մտածում եմ, որ մարդիկ բարևելիս միշտ պետք է ժպտան, դա կյանքին շնորհակալություն հայտնելու մի ձև է, որ դուք առողջ եք և ապրում եք ազատ, շնորհակալություն պետք է ասել, որ ժպտալ կարողանաք ամեն օր: Սիրում եմ ընկերությունը, սիրում եմ գեղեցկությունը և մեծ բախտ ունեմ ապրելու, երևի թե, աշխարհի ամենասիրուն քաղաքում` Փարիզում ու շատ եմ ուրախանում, երբ տունս լցվում է ընկերներով, հյուրերով:

- Վալերի Գործունյան` կին, ով տարիներ շարունակ ընկերություն է ղեկավարել: Բնավորության ո՞ր հատկանիշներն են Ձեզ օգնել հասնել և հարմարվել ղեկավարի աթոռին:

-  Երևի թե, իմ ամենալավ հատկանիշը մարդասեր լինելն է ու ամենքին հավասար մոտենալն է: Իմ բոլոր գործընկներներն ինձ համար հավասար էին ու  կարծում եմ` դա ինձ բերեց հարգանք իմ գործընկերների կողմից,  ովքեր անշուշտ չէին ուզում խաբել ինձ:

-
Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու բարդույթը: Իսկ նա, ով կարողանում է ներողություն խնդրել

-  Ասում են` ով ներողություն է խնդրում, արդեն իսկ կիսով չափ ներված է: 

- Իսկ Վալերի Գործունյանը հե՞շտ է ներում:

-  Քանի որ ես Աստված չեմ, պետք է ներեմ, բայց կյանքում մի բան կա, որ չեմ ներում.  դա դավաճանությունն է` և անձնական կյանքում, և  ընկերության մեջ: Չեմ կարող ներել, նամանավանդ, երբ ես անկեղծորեն նվիրվում եմ այդ մարդկանց, բայց իրենք դավաճանում են:

-
Նա հիասթափվում է, երբ

-  Հիասթափվում եմ այդ դավաճանությունից: Ինչքան էլ ինձանից ներողություն խնդրեն, ես չեմ ներում: Ասեմ Ձեզ` դժբախտաբար ես շատ անգամ, նամանավանդ իմ անձնական կյանքում, խորը հիասթափություններ եմ ապրել, բայց որոշ ժամանակ անց նորից ոտքի եմ կանգնել` չնայած խորը դեպրեսիայի, որն իմ մեջ այլևս չապրելու ցանկություն էր արթնացնում:

- Երբևէ  «հայտնվե՞լ եք» դատարկության մեջ:

- Անշուշտ դատարկությունն այն է, երբ հասկանում ես, որ քո սիրած անձնավորությունը խաբել է քեզ և դավաճանել: Երբ դա իմանում ես, դատարկություն ես զգում ու այդ վայրկյաններին մտածում ես` ինչու՞ եմ ապրում…

 - Ձեր բնավորության ո՞ ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:

-Երևի իմ միամտությունը կնվիրեի թշնամուս ու շատ սիրով սրամիտ կդառնայի: Սիրում և հարգում եմ համեստությունը, դավաճանությունն էլ ատում եմ:

- Ասում են` այսօր արա այն, ինչ ուրիշները չեն ուզում, վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարող: Եթե Ձեր ձեռքում կախարդական փայտիկ լիներ, ի՞նչ կանեիք հենց այս պահին:

- Ի՞նչ կանեի այս պահին… Հայաստան պետությունը կփոխեի, կստեղծեի շատ առողջ տնտեսություն, որ ամեն մի հայ կարողանար իր աշխատանքով ապրել իր հայրենիքում ու  ամբողջ սփյուռքը, բոլոր հայերը հետ գային իրենց հայրենիք:

- Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Վալերի Գործունյանի համար:

-Ես համաձայն եմ Կոկո Շանելի հետ: Կարևորում եմ միայն այն մարդկանց կարծիքները, ում ես հարգում եմ, իսկ մնացածներինը  ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում:

- Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:

- Զայրացրել է այն, որ ես իմ հարկերը չեմ վճարել Հայաստանում, դա նշանակում է, որ ես գող եմ, ու դա անշուշտ սուտ է: Իսկ զվարճացրել է այն ասեկոսեն, որ ես պիտի ամուսնանայի իմ տղաների տարիքի մի տղայի հետ:

Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին