ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մասնավորապես ներկայացրել է մի քանի թվեր, որոնք այդ անարդյունավետ գործունեության ապացույցն են. Երեւանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, եւ 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ավանում Սերժ Սարգսյանի անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը
“Վոլոչկովա եւ նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները”,- ասել է ԲՀԿ խոսնակը:
ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը տարօրինակ եւ զավեշտալի է համարել Ուրիխանյանի ելույթը:
Զավեշտ թիվ 1
ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երեւանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, եւ այդ նույն պահին քաղաքապետարանում ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը:Փաստորեն ԲՀԿ-ում տեղյակ չեն թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը:
Զավեշտ թիվ 2
Նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվում է խաղից դուրս վիճակում, եւ այդպես մինչեւ վերջ էլ չկողմնորոշվեց: Ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:
Զավեշտ թիվ 3
Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վալաչկովայի մասին:
"Սիրուն չի, Տիգրա՛ն, խելքի արի, գեղեցիկ չի գեղեցիկը չտեսնելը",-եզրափակեց ՀՀԿ խորհրդի անդամը: