▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մատաղիսի» դատավճիռը նույնը մնաց. Սպանվածի մայրը սպառնաց 19 կտոր անել արդարացված Ռազմիկին

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել էր զինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանը և զինվորական դատախազությունը:

Դատարանը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին:

Հիշեցնենք, որ Գոհար Մելքոնյանը պահանջել էր նաև ոչ միայն բեկանել Շիրակի մարզի դատարանի դատավճիռը, այլ դատապարտել Ռազմիկ Սարգսյանին 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման:

Ըստ Առավոտ.am -ի, եթե արդարացվածների ծնողները գոհ էին դատական ակտից, ապա Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը խոստացավ՝ «19 կտոր եմ անելու Ռազմիկին, սպանելու եմ այն ձևի դաժանաբար, ինչ որդուս հետ են վարվել»: Նա ասաց, որ բողոքարկելու է վճռաբեկ դատարան:

Դուրս գալով վերաքննիչ դատարանի շենքից, Գոհար Մելքոնյանը չէր հանգստանում: Անգամ վեճ ծագեց նրա և Ռոմանի հետ սպանված Հովսեփ Մկրտումյանի մոր միջև: Վերջինը համոզված է, որ իր տղայի սպանության հետ այդ երեք տղաները կապ չունեն: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին