▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետի թիկնապահը գիշերային ակումբում ծեծի է ենթարկել 43-ամյա տղամարդուն

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` մարտի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ծեծի է ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը Հենարան.am-ի հետ զրույցում հատատել է, որ վերոնշյալ անուն ազգանունով տուժողի իրենք ընդունել են, միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ ` ինչի հետեւանքով է հիվանդը հայտնվել բժշկական կենտրոնում:  Ըստ Ս. Աթաջանյանի, դա ոստիկանների խնդիրն է:

“Պատմել են, որ աստիճաններից վայր է ընկել, գլխի սալջարդ ունի, փափուկ հյուսվածքների վնասվածք: Գիտակցությունը երեկ վերականգնվել է: Հիվանդի մոտ ալկոհոլային հարբածություն կար”,-ասաց բաժանմունքի վարիչը:

Ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ըստ ստացված հաղորդագրության` Արմեն Վարդանյանը ցած է ընկել Սյունիք գյուղի տարածքում գտնվող գիշերային ակումբի աստիճաններից:

Նա նախնական տեղեկություններով` վիճել է գիշերային ակումբում եւ նրան հրել են Զարզանդ Ն-ն եւ Դավիթ Բ-ն: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին