▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ՀՏ Հայկոյին

Վանաձորի մանկատան բաց նամակը ՀՏ Հայկոյին.

 «Հարգելի Հայկ, ուզում եմ Ձեզ մի խնդիրքով դիմել: 

Երեկ այցելել ենք Վանաձորի մանկատուն: 

Հուզիչ մանրամասները Ձեզ չեմ պատմի` ասելիքս չերկարացնելու համար: Ձեզ այնտեղ երկրպագում և աստվածացնում են: Դուք մանկատանն ապրող 88 երեխաների կուռքն եք, և նրանց երազանքը Ձեզ տեսնելն է: 

Նրանց երազանքի իրագործումը Ձեզնից 5-6 ժամ կխլի (Երևան-Վանաձոր ճանապարհը` հետադարձով 4-4.5 ժամ): Ձեր ճանապարհի և հանգստի հարցը պատրաստ ենք լուծել ինքներս:

Խնդրում եմ պատասխանել նամակիս, եթե անգամ մերժելու լինեք, քանզի երեխաներից Պետրոսն ինձնից հեռախոսահամար է վերցրել`ճշտելու խնդրանքի ընթացքը:(Պետրոսն այն եզակի երեխան էր, ով առհասարակ չնկարվեց` ասելով, որ կնկարվի, երբ ՀՏ Հայկոն գա մանկատուն)»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին