▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քո քթին նայիր, հայելու մեջ նայիր». Սոնան` Արտո Թունջբոյաջյանին

Ներկայացնում ենք երգչուհի Սոնայի հարցազրույցը` news.am Style-ին:

Սոնա, վստահ եմ, որ այս հարցը վերջին շրջանում Ձեզ բավական հաճախ են տվել: Ձեր եւ Արտո Թունջբոյաջյանի միջեւ ծագած վերջին կոնֆլիկտի հետ կապված Ձեր վրա բացասական էներգիայի մի ամբողջ հեղեղ տեղաց: Շատերը հենց Արտոյին էին պաշտպանում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:

Կարծում եմ, որ դա կոմպետենտ հարց չէ: Եվ գիտեք ինչո՞ւ: Որովհետեւ Արտոյին ոչ բոլորն են պաշտպանել: Իսկ նրանք, ովքեր այդ արել են, հիմնականում հայկական սփյուռքից էին:

Ես կարող եմ դատել միայն այն մեկնաբանություններից, որոնք կային մեր նյութի տակ…

Ամեն ինչում մոնտաժն է մեղավոր: Եթե մենք ուղիղ եթերի ռեժիմում լինեինք, ինչպես կիսաեզրափակչում կամ եզրափակչում, ժողովուրդը կհասկանար, որ Սոնան երբեք հենց այնպես մարդուն դիտողություն չի անում եւ, առավել եւս, այդ կերպ: Բոլոր հարցազրույցներում, որոնք մարդը տվել է, տալիս է եւ չի տվել, պահել է խոսքը…

Նա հարցազրույց չի տվել…

Հիմա տալիս է: Ինձ արդեն ցույց են տվել: Համացանցում ձայնագրություն կա, որտեղ նա ասում է, իբրեւ թե Սոնան հարձակվում է իր վրա, եւ որ նա ոչինչ չի ասել Արթուր Գրիգորյանի մասին: Դա ճիշտ չէ: Տաղավարում շատ մարդ կար, ովքեր լսել են դա: Իսկ մոնտաժից հետո բոլորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արտոն լավն է, իսկ Սոնան անկյունից վազել եւ հարձակվել է նրա վրա:

Ես նրան շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց, այդ տաղանդից բացի, ինձ համար կարեւոր է մարդկայնության առկայությունը: Որպեսզի մարդը մարդ մնա: Ինչպե՞ս կարելի է իրեն այդպես պահել: Ես ինչ-որ չեմ պատկերացնում: Եվ մոնտաժից ենթադրություններ անել ճիշտ չէ: Խելացի մարդիկ տեսել են Մաշայի վիճակը:

Նրա վիճակը չեն ցուցադրել…

Ինչո՞ւ, նկատելի էր, որ Մաշան հազիվ է ոտքի վրա կանգնում: Ցույց տվեցին, որ երեխան երգեց: Դրանից հետո մարդը հարցնում է, թե ով է գրել Հայաստանի օրհներգը: Մի քանի անգամ: Դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես ինչ-որ մեկը մեռել է: Մենք կարող էինք այդ պահին հարցնել ամբողջ դահլիճին, թե վերջապես ո՞վ է գրել օրհներգը: Կամ նա կարող էր ինձ հարցնել: Բայց ի՞նչ կապ ունի այն, որ երեխան Արթուր Գրիգորյանի երգն է երգել: Ի՞նչ կապ ունի, որ Սոնան այն բլյուզի է վերածել: Այո, ես փոխել եմ երգը, ինչպես Արտոն է փոխել շատ երգեր: Ինձ իմանալով՝ անհնար է պատկերացնել, որ ես երգը փոխել եմ երաժշտական այլ ուղղությամբ: Անարդարության հեղեղ տեղաց նաեւ Արթուր Գրիգորյանի հասցեին: Ես դա պրոֆեսիոնալ չեմ համարում. մյուս երաժիշտներին մեջքի հետեւից կեղտոտել: Եթե ասելիք ունեք, ասեք դեմքին: Իհարկե, պայմանով, որ ձեր ողնաշարը դա թույլ է տալիս:

Եվ ամեն ինչ հերքել, հարցազրույց տալ, ասել, որ Սոնան հարձակվում է, պարզապես շատ ամոթ է: Ես մի քանի անգամ կոչ եմ արել. «Դուք 55 տարեկան եք, Ձեր առջեւ 18 տարեկան երեխա է կանգնած, պետք չէ այդպես վարվել»: Երեք անգամ խնդրել եմ՝ մինչեւ շարունակելը: Բայց նա, հավանաբար, էյֆորիայի մեջ էր:

Եվ ամեն դեպքում, ժողովրդին չես խաբի: Արդարություն կա: Իսկ մարդիկ եզրակացություն են արել միայն մոնտաժի, ձայնագրության հիման վրա: Ես, ի դեպ, դիմել եմ նաեւ Armenia TV-ին. չէ՞ որ նման մոնտաժ չէր կարելի անել: Հարկավոր էր ամեն ինչ թողնել, որպեսզի ժողովուրդն իսկապես հասկանար՝ ով ով է եւ ով ինչ է անում այս կյանքում: Սոնան չմտածված ոչինչ չի ասում: Սոնան միշտ սթափ հայացք ունի: Ես ցանկանում եմ, որ այդ ընդգծեք: Եվ համեմունք Սոնան գործածում է միայն ճաշի հետ: Ուտում է: Պա՞րզ է:

Մաշան Ձեզ համար ինչպես երեխա է: Իսկ ի՞նչ է սպասում այդ երեխային՝ բացի այն ամենից, որ նա ստացավ որպես «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող:

Ճիշտ է, ես երեխաներ չունեմ: Եվ Մաշան… Նա ինձ համար կարծես իմ սեփական երեխան է: Բայց բացի այն, որ նա դեռ երեխա է, նա ինձ ապշեցրեց իր ներաշխարհով: Ամեն ինչ, որ ներսում եւ դրսում է, վաղ թե ուշ դուրս է լողում: Եվ Մաշան հաստատ «Bellagio»-ում չի երգելու: Կարելի՞ է իմանալ՝ որտե՞ղ է երգում նա, որ այդ ամենն ասում է:

«…Yans»-ում…

Ո՛չ, ոչ միայն: «…Yans»-ը լավագույն տարբերակն է: Տեսնելով հարցազրույցը՝ ես եւս մեկ անգամ հասկացա, որ մարդիկ դիմակներով են քայլում: Ինչո՞ւ կեղտոտել բոլոր արտիստներին, ովքեր իրենց ունկնդիրն ունեն: Ո՛չ բոլորին է դուր գալիս Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը, վստահեցնում եմ ձեզ: Թող մարզադաշտ հավաքի:

Կայացած երգիչը գիտե՞ք՝ ով է: Թաթան, ով սկզբից մինչեւ վերջ պրոֆեսիոնալ ու մարդ մնաց: Երկուսն էլ: Կայացած մարդը չի պահում իրեն այնպես, ինչպես ոմն տարիքով մարդ:

Եվ դեռ հարցազրույց է տալիս այն մասին, թե Մաշան որտե՞ղ կերգի: Դու ճակատագրերի հետ մի խաղա: Դու քո կյանքով ապրիր: Քո քթին նայիր, հայելու մեջ նայիր: Դու զբաղվիր քո կյանքով, իսկ կյանքը ցույց կտա՝ ով որտեղ կերգի: Ու չեմ ուզում ավելին ասել իր հովանավորյալների մասին:

Պարզապես մարդուն ձեռք չի տալիս կողքից դիտել, թե ինչ է արել, ինչպիսի ճանապարհ է անցել: Օրինակ, Սոֆին ինչպիսի ճանապարհ է անցել, եւ Նարեկը երկրորդ տեղը զբաղեցրեց, ինչի առիթով նրանց շնորհավորում եմ: Ոչ ոք ոչ մեկին չի կարող գնել, որովհետեւ նախագիծը մերը չէ, այն համաշխարհային է: Ամեն ինչին հետեւում էին: Եվ ժողովրդին չէինք կարող գնել: Դուք տոկոսային հարաբերությունը նայեք, խնդրեմ: Այդ պատճառով ինձ համար շատ տհաճ է: Ես ոչ մի լրագրողի հարցազրույց չէի տալիս: Եվ երեկ տեսնում եմ՝ նա նորից ինչ-որ մեկին ասել է, որ Սոնան հարձակվում է:

Գիտեք, ես անձամբ նրան զանգահարել եւ խնդրել եմ մեկնաբանություն տալ: Բայց նա մերժեց…

Ինձ նույնպես: Բայց երեկ տեսնում եմ՝ մարդն ասում է, որ Սոնան իր վրա հարձակվել է՝ ինչպես երեք գլխանի վիշապ: Եվ դեռ իմ ձայնն է ծաղրում: Տեսե՞լ եք: Եվ դեռ քայլել է բոլոր երաժիշտների վրայով: Դուք 56 տարեկան եք, դա ձեզ չի զարդարում: Ոչ մի կերպ: Եվ ես կրկնում եմ. ո՛չ բոլորին է դուր գալիս Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը:

Գնա, լիքը համերգներ տուր, քո գործն առաջ տար: Ու եթե համաշխարհային պայմանագրերից ես խոսում, կարա՞նք տեսնենք իրա համաշխարհային պայմանագիրը: Ես նորից կլռեի եւ լռում եմ: Իսկ երբ իրեն հարցնում ես՝ «Ես բան չեմ ասել, Սոնա ջան»: Անգելներ ա իրա մոտ աճում:

Ինչի՞ ես դու Մաշայի մոտ անում: Մի անգա՞մ: Բա Արթուր Գրիգորյանը ի՞նչ ա քեզ արել, հը՞ն: Քո թիմը քո երգերը որտե՞ղ ա երգում: Գրիգոր Թոփչյանը ո՞ւր ա, Աննա Ավետյանը ո՞ւր ա: Էդ մարդն իրա մակարդակը ցույց տվեց: Ու իմ տնազ անողը, ասեմ, ինքը իրա փոսը փորում ա: Սոնայի տնազ անող չկա: Լավ իմացեք, վատ իմաստով եմ ասում:

 

Աղբյուրը`

NEWS.am STYLE

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին