▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդանավակայանում մնացած Ալեքսանդր Վարպետյանի հայտարարությունը

Էաբան Ալեքսանդր Վարպետյանը, ում թույլ չեն տալիս սահմանը հատել,  ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարությամ, որում, մասնավորապես, ասվում է.

ՃԱՔԸ ԹՈՒՅԼ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ, ՃԱՌԱԳԱՅԹԸ՝ ՃԱՔ...
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ հայրենիքից մեկ տասնամյակ ի վեր մեր վտարումն ու հետապնդումները, բացի ազգամշակութային և ոգեգաղափարական գործունեությունից, ամիջանականորեն առնչվում են հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հետ, որի մեր քննախուզությունը ակնհայտորեն դիպուկ էր:

Թեկուզ այն 1 տարի է թաղված է, այսուհանդերձ շարունակում է մտահոգել բուն մեղավորներին ու մեղսակիցներին: Հայրենք մուտքի արգելման պատճառներից մեկը այդ է: Մյուսը՝ ինֆորմացիոն մեկուսացումը, լավագույն լուծումը՝ իմ վերացումը, եթե ոչ այստեղ՝ ապա վստահաբար այլուր: Ուստի, մոտակա ժամանակներում ինձ հետ կատարվող նման միջադեպ երբեք բնական չհամարել:
Զի, այլևս լինելու են այլ բացահայտումներ:

Ժամանակին անգամ կիսաանկախ Հայաստանը գլխատվեց՛ այժմ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է...

Բայց տառապած այս ազգը տեսել է շատ ավելի վատը ու չի ընկճվել:
Նա արժանի է արժանապատիվ գոյության և անպատճառ կունենա:

ՃԱՔԸ ԹՈՒՅԼ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ, ՃԱՌԱԳԱՅԹԸ՝ ՃԱՔ...
Եվ մեկը կա, և մյուսը...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին