Այսօր համացանցում տարածված լուրերի համաձայն` անհայտ կորել է 18 տարեկան երիտասարդ՝ Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը: Վերջիինը դուրս է եկել տանից 11.05.2013-ի առավոտյան և մինչ այժմ տեղեկություններ չկան նրա մասին: Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում: ASEKOSE.am-ի թղթակիցը ՀՀ ոստիկանությունից պարզաբանում է խնդրել, թե արդյո՞ք որևէ տեղեկություն կա կորած երիտասարդի մասին: Մեր հարցին ի պատասխան` Ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ` «Հերթապահ մաս» հաղորդաշարի շրջանակներում Ոստիկանությունը հայտարարություն է տվել` անհայտ կորած երիտասարդի մասին, սակայն դեռևս նրա գտնվելու մասին մանրամասներ հայտնի չեն:
Անհայտ կորած երիտասարդի մասին դեռևս տեղեկություն չկա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet