▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ բնապահպանները սպասում էին` արքայազնը Մատենադարան է մտել հետնամուտքով

 

Բնապահպանների մի մասը պնդում է, որ արքայազնը մատենադարան է մտել հետնամուտքով :
Այսօր մատենադրանի առջև   բնապահպաանները Ուելսի արքայազն Չարլզի այցելության առիթով   ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարում (Վայոց Ձոր) ոսկու հանքի շահագործումը, որը պետք է իրականացվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներդրումներով:
Նրանք նախապես Ուելսի արքայազն Չարլզին դիմել են բաց նամակով:
Մինչև արքայազնի այցը, բնապահպաններին է մոտեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել են նախապես պատրաստված նամակը: Նա նշել է, որ իրենք, անպայման, հետամուտ կլինեն բնապահպանների բարձրացրած խնդիրներին: «Այնպես չէ, որ արքայազնը անմիջապես չի կարող մոտենալ ակտիվիստներին, բայց իր անձնական օգնականը անպայման կմոտենա»,- ասել է դեսպանը:
Այս պահին ակտիվիստները սպասում են, որ իրենց կմոտենա գոնե Չարլզի անձնական օգնականը: Նշենք, որ ներկաների մի մասը պնդում է, որ արքայազն Չարլզը Մատենադարան է մտել հետնամուտքից:

Այսօր Մատենադրանի առջև   բնապահպանները Ուելսի արքայազն Չարլզի` մեր երկիր մասնավոր այցելության առաջին ժամերին    ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարում (Վայոց Ձոր) ոսկու հանքի շահագործումը, որը պետք է իրականացվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներդրումներով:Նրանք նախապես Ուելսի արքայազն Չարլզին դիմել էին բաց նամակով:Մինչև արքայազնի այցը, բնապահպաններին է մոտեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել են նախապես պատրաստված նամակը: Նա նշել է, որ իրենք, անպայման, հետամուտ կլինեն բնապահպանների բարձրացրած խնդիրներին: «Այնպես չէ, որ արքայազնը անմիջապես չի կարող մոտենալ ակտիվիստներին, բայց իր անձնական օգնականը անպայման կմոտենա»,- ասել է դեսպանը:

Բնապահպաններին այդպես էլ չի հաջողվել իրենց բողոքը հայտնել արքայազն Չարլզին, քանի որ նա Մատենադարան է մտել հետնամուտքից. ինչպես նշվում է` այդպես են նրան խորհուրդ տվել արքայական ընտանիքի անվտանգության աշխատակիցները:

Ու չնայած արքայազնի Հայաստանում գտնվելու երեք օրերի ընթացքում  նրա այցելությունների վայրերն ու ժամկետները չեն հրապարակվում, բնապահպանները մտադիր են շարունակել են իրենց բողոքի ակցիաներն` իրենց ձայնը հասցնելով անձամբ Չարլզին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին