Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ էր տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին:
Պատճառն իբր այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Այնուհետև աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել էր դպրոց եւ տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի՛», Նատալյան ձայնագրել է իր եւ տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել էր այդ մասին, վերջինս օգնության էր կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության էին ենթարկել Նատալյային:
Հետագայում տնօրենը հերքել էր, որ ծեծի է ենթարկել աշակերտուհու ծնողին:
Այսօր Լիդիա Սարգսյանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով.
«Ես ` թիվ 55 միջնակարգ դպրոցի նախկին աշակերտուհու մայրն եմ` Նատալյա Սարգսյանը: Ցանկանում եմ բոլորի ուշադրությանը ներկայացնել սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպի մասին իմ հայտարարությունը»:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ դպրոցի տնօրենը ԶԼՄ-ներով ստահոդ լուրեր է տարածել տեղի ունեցածի մասին` արատավորելով ոչ միայն իր, այլև իր անչափահաս դստեր պատիվը: Ապա, փաստացի հերքել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել:
Աշակերտուհու մայրը ներկայացնում է մինչ այսօր անհյատ մանրամասներ:
Հայտարարությունն ամբողջությամբ և դատախազին ուղղված նամակը կարող եք կարդալ ASEKOSE.am-ի ռուսերեն բաժնում: