▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրող Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել

Հայ արձագիր, դրամատուրգ: ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր  Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում: Հանգամանքները պարզվում են:

Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել է  1949-ի ապրիլի 2-ին` Երևանում:  

1971-ին ավարտել է ԵՊՀ  բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:

1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին