▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը հանդիպել է հուզիչ տեսանյութի հերոսի` 14 ամյա Հովհաննեսի հետ

azatutyun.am-ը տեղեկացնում է, որ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը այսօր իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի հունիսմեկյան տեսանյութի հերոս 14-ամյա Հովհաննես Հարությունյանին եւ խոստացել լուծել նրա եւ նրա ընտանիքի անդամների կրթության հետ կապված բոլոր հարցերը: 

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հովհաննեսի կրթության, երազանքների, զինվորական դառնալու հեռանկարները:

Արմեն Աշոտյանը խոստացել է հոգալ նրա ռազմական կրթության մասին, օժանդակ պարապմունքներով ապահովել նրա ընդունելությունն ու ուսումը «Փոքր Մհեր» ռազմական ուսումնարանում:

Առաջիկա օրերին կլուծվի ինչպես Հովհաննեսի, այնպես էլ ընտանիքի մյուս դպրոցական երեխաների դասագրքերի հարցը, նախարարությունը կտրամադրի քարտեզներ, գրքեր, բառարաններ, հեռուստացույց, ուսուցողական ֆիլմեր եւ DVD նվագարկիչ: Հովհաննեսը կունենա նաեւ իր երազած շարժական համակարգիչը:

Մանրամասները` «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին