▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անպոչ ճգնավորը»-ը, «Ոսկե Ծիրան»-ն ու հեղինակային իրավունքների խախտումները

Օրեր առաջ Asekose.am-ը տեղեկացրել էր , որ «Անպոչ ճգնավորը» ֆիլմի պրոդյուսեր,   Օշին Եզիազարեանցը հանել է ֆիլմի ցուցադրումը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: 

Ըստ մեր տեղեկությունների, պատճառը եղել է փառատոնի  կազմակերպչական կողմի թյուրիմացությունը ու փառատոնի մասին ծանուցող գրքույկներում և բուկլետներում տեղ գտած սխալները` կապված ֆիլմի հետ:

Բայց  այսօր Asekose.am-ը տեղեկացել  է, որ երեկ  ֆիլմի աշխատանքային տարբերակը ցուցադրվել է  Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ինչպես տեղեկացանք թատրոնից` ցուցադրությունն իրականացել է նեղ շրջանակներում, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի նախաձեռնությամբ` համաձայնեցնելով«Ոսկե Ծիրան» կազմակերպիչների հետ :

Ֆիլմի պրոդյուսերն էլ իր հերթին մեզ տեղեկացրեց, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրումից հրաժարվելուց հետո,  փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանից զանգեր է ստացել. վերջինս հորդորել է թույլ տալ ցուցադրությունը` որտեղ, երբ և  որ ժամին ցանկանա  պրոդյուսերը: Սակայն Օշին Եղիազարեանցը հրաժարվել է, և խոստացել, որ եկող տարի փառատոնի շրջանակներում  ֆիլմը անպայման  կցուցադրվի:

Asekose.am-ը կապ հաստատեց  փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի հետ, ով սակայն նշեց, որ զբաղվածության պատճառով տեղյակ չի եղել Մալյան թատրոնում ցուցադրությունը տեղի ունեցել է, թե ոչ, չգիտի:

«Ոսկե Ծիրան»ի գրասենյակին հարցում արեցին, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ նեղ շրջանակներում ցուցադրությունը համաձայնեցված է եղել:

Օշին Եղիազարեանցը երևույթը համարում է հեղինակային իրավունքների էժանագին ոտնահարում:

Հայաստանում հեղինակային իրավունքների,  մշակույթի և կինոարվեստում տիրող  անհաճո երևույթների մասին Ֆրանսահայ պրոդյուսերի  դիտարկումները, վերոհիշյալ դեպքերից առաջ, Asekose.am-ի  հարցազրույցում`վաղը: 

 

Հեղինակ` Նանե Բագրատունի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին