▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկե ծիրան»-ը մասսոնական կառույց է. համոզված է Խաչիկ Ստամբոլցյանը

«Ոսկե ծիրան»-ը  մասոնական կառույց է։ Այս մասին այսօր  «Ազգային պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը` հավելելով, որ կարծել է, թե պատահականություն է, սակայն համոզվել է դրանում:  Նրա խոսքով` ֆիլմերի ցանկում բացակայել են ադրբեջանական և միասեռականների մասին ֆիլմերը, սակայն ցուցադրվել են:

Ստամբոլցյանը համոզմունք է հայտնել, որ կան կառույցներ, որոնք ինչ-որ պատվեր են կատարում: Նրա խոսքով` դրանցից մեկը բացահայտվել է այն ժամանակ, երբ Հրանտ Բագրատյանն  ԱԺ-ում հարց է բարձրացրել, թե  ինչու՞ են  դպրոցներում երեխաներին Հայ առաքելական եկեղեցու պատմություն դասավանդում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին