▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացու մասին ռուսական լրատվամիջոցն իրեն թույլ է տալիս ասել «ԲԱՌԱՉՈՒՄ ԷՐ»

Աշխատածս բոլոր լրատվամիջոցներում հետեւողականորեն հորդորել եմ՝ շատ մեծ վերապահումներով վերաբերեք ռուսաստանյան լրատվամիջոցներին...

Վերջին վերնագիրը՝ "мычащему" водителю "КамАЗа" предъявили обвинение...

Խոսքը մեր հայրենակից,Հայաստանի քաղաքացի 46 ամյա Հրաչյա Հարությունյանի մասին է, որը մեղադրվում է այն բանում, որ նրա վարած ԿԱՄԱԶ-ի եւ ավտոբուսի բախման հետեւանքով 18 մարդ է զոհվել Մոսկվայի մերձակայքում...
"Он может говорить, но пока только мычит, возможно, это его защитная реакция", - поведал неназванный собеседник агентства. Պատկերացնում եք՝ սա ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներից մեկն է, իրեն թույլ է տալիս չնշել աղբյուրը, բայց մեջբերել այդ աղբյուրի գնահատականը՝ ՙՎարորդը ԲԱՌԱՉՈՒՄ ԷՐ, երեւի դա նրա պաշտպանական արձագանքն էր....՚

.... Ու հայաստանյան լրատվամիջոցները ԱՄԵՆ ՕՐ լուրեր են տարածում, պարզապես թարգմանելով այս ռուսաստանյան աղբյուրներից...

Հայաստանյան ղեկավարներն էլ, որքան հասկանում եմ, շատ մեծ հարգանք են տածում ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ... Բա որ մի օր ձեզ ասեն՝ ԲԱՌԱՉՈՒՄ ԵՔ....

 

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին