▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի դուստրը խնդրում է քայլեր ձեռնարկել, որ հայրը պատիժը կրի Հայաստանում

Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշել է, որ հայրը մոտ 20 տարի մեծ մեքենաներ է վարում և որևէ անգամ նման դեպք չի եղել: 
Լիլիթը նշել է նաև, որ Ռուսաստանում ապրող իրենց բարեկամները որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել իր հոր հետ: 
Նա ՀՀ իշխանություններից խնդրում և պահանջում է քայլեր նախաձեռնել, որ պատիժ կրելու դեպքում հայրը պատիժը կրի Հայաստանում:
Վարորդի դուստրը նաև իր ցավակցությունն է հայտնել վթարի հետևանքով մահացածների հարազատներին, նշելով, որ իր հայրն էլ վատ վիճակում է գտնվում:

Տեսանյութը` Aravot.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին