▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոպեկով խփել են քաղաքապետի խորհրդականի գլխին

 Aravot.am-ը գրում է, որ այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Մի խումբ քաղաքացիներ «Վերջ գծատերերի լպիրշությանը» ցուցանակներով  նստել էին քաղաքապետարանի մուտքի մոտ: Նրանք սկսել են դրամապանակներից 50 դրամանոցներ  հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»: Քաղաքացիները պահանջում էին, որ տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը իջներ եւ հանդիպեր իրենց հետ: Նավասարդյանի փոխարեն ներքեւ է  իջել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանն ու սկսել է բացատրություններ տալ, թե ինչու է թանկացել տրանսպորտը, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները սկսել են սուլել եւ 50, 20 դրամանոցներ նետել նրա վրա.  կոպեկներից մեկը կպել է քաղաքապետի  խորհրդականի գլխին:

Հեղինակ` Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Առավել մանրամասն` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին