▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կճոյանի դեմ ակցիայի հետևում կանգնած է Տեր Հակոբը` հեռահար նպատակներով

Արդեն տեղեկացրել ենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու  «Արարատ» միությունը վաղը բողոքի ակցիա  է կազմակերպելու` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի դեմ:

ASEKOSE.am-ի տեղեկություններով` նշված բողոքի ակցիայի հետևում  կանգնած է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց  միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` հեռահար նպատակներով:  Բան այն է, որ Տեր Հակոբը Էջմիածնի Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոսի եղբայրն է, ով Վեհափառի համագյուղացին ու մտերիմն է:  Ուստի այս ամենն արվում է Նավասարդ արքեպիասկոպոս Կճոյանին վարկաբեկելու նպատակով, որպեսզի Արշակ եպիսկոպոսը դառնա Արարատյան թեմի առաջնորդ:

ASEKOSE.am-ի աղբյուրների փոխանցմամբ` միամիտ է կարծել, թե Տեր Հակոբը չի տիրապետում իրավիճակին, ինչպես ինքն է հավաստիացնում:

 Ավելին` քահանաները համոզված են, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի` մամուլում   բացասական ներկայացման գործում մաս ունի Տեր Հակոբը` Կճոյանի պաշտոնում հարազատ եղբորը տեսնելու երազանքի իրականացման նպատակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին