▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի մասին քննարկվող հաղորդման ժամանակ մեղադրում են այն չինովնիկին, ով դիտավորյալ նրան խալաթ է հագցրել

PLANETA RTR-ով հենց այս պահին քննարկվում է Հրաչյա Հարությունյանի հարցը: Քննարկմանը ներկա ռուսներից ոմանք դատապարտեցին նաեւ նրան կանացի խալաթվ դատարան բերելը, սակայն ինչպես եւ սպասում էի գտնվեցին նաւ ռուս կանայք, ովքեր ասացին, որ որեւէ նշանակություն չունի, թե ինչ գույնի խալաթով են նրան դատարան բերել, քանի որ նա մարդասպան է եւ 18 մարդկանց կյանք է խլել: Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ ասաց, որ ռուս իրավապահ համակարգն է մեղավոր դրա համար, սակայն քննարկմանը ներկա ռուսներից մեկն ասաց, որ կոնկրետ այն մարդն է մեղավոր, այն չինովնիկն, ով առանց գիտակցելու կամ դիտավորյալ Հրաչյաին կանացի խալաթ է հագցրել: Քննարկմանը ներկա ռուսները եւ հայերը նշեցին, որ շատ են ցավում 18 զոհերի համար: Խոսեց նաեւ Հրաչյաի դուստրը, ով եւս ասաց, որ ցավում է 18 զոհերի համար, հետո այլեւ դժվարացավ խոսել: Քննարկման մասնակիցները օրինակներ են բերում նաեւ ճանապարհատրանսպորտային այլ պատահարներին, երբ դրանց մեղավորները կամ չեն պատժվել կամ կարճ ժամկետով:


Անահիտ Սիմոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին