▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երիտասարդին Բաքվից հետ են ուղարկել Կիև

ՀՀ քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին գնացել էր Ուկրաինա: Կիևի օդանավակայանում պարզվել էր, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան, սակայն  սխալմամբ ուղարկել էին Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից` ոչինչ չասելով նրա հետագա  ճակատագրի մասին:

Նշենք, որ   ՀՀ  ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը  երեկ ուշ երեկոյան այցելել էր   երիտասարդի ծնողներին, ա պա, ավելի ուշ իր ֆեյբուգյան էջում գրել. «Ասատուր Խաչատրյանենց տանից հենց նոր դուրս եկա: Ուկրաինական իշխանությունները մեր դեսպանատան հետ համատեղ աշխատում են իրավիճակի շտկման ուղղությամբ: Նախ ասեմ` խոստացել են վաղը առավոտյան Բաքվի ժամանակով 07:10 -ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև: Ուկրաինան Ասատուրի ելքը երկիր փակել է, այնպես որ նրան Կիևից անմիջապես կվերադրձնեն Երևան: Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը`դիվանագիտականից մինչև անձնական: Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի… համբերություն նրա ծնողներին»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին