▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մասնակիցները Քաղաքապետարանի բաց թողած ջրի ներքո պարում, երգում, ուրախանում են

Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց են սկսել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են քաղաքապետի, Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ինչպես նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացրել` սպասելով դրանց կատարմանը:

Եվ, քանի որ աստիճանների հատվածը զբաղեցրել են ոստիկանները, մեր տեղեկություններով քաղաքացիներն ակցիան անց են կացնում գազոնի վրա: Քաղաքապետարանն էլ որոշել է բացել ջուրը, որպեսզի հեռացնի քաղաքացիներին, սակայն ակցիայի մասնակիցները զովանում են, պարում, երգում և  ուրախանում:  

Նշենք, որ ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են, որ այսօր Քաղաքապետարանի մոտ ժամը 7-ին որոշել են նշել հաղթանակը, ուստի կիթառ, երաժշտական գործիքներ անհրաժեշտ կլինեն:

 

Տեսանյութն` Առաջին լրատվականի:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին