▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում ենք պարզել, թե ով է.Մատենադարանի տնօրենը` eBay-ում աճուրդի հանված «Նարեկ»-ի մասին

eBay-ում աճուրդի է հանվել  Նարեկացու ձեռագիրը, և, համաձայն որոշ տեղեկությունների` այն ցանկանում է ձեռք բերել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Փաստի առիթով կապ հաստատեցինք հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի հետ և տնօրեն Հրաչյա Թամրազյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կապ հաստատել են վաճառողի հետ, ի՞նչ ազգության է և ինչպե՞ս է գիրքը հայտնվել նրա ձեռքում` պատասխանեց.

«Պարզապես հայտարարություն է եղել ինչ-որ մեկի կողմից, հիմա փորձում ենք պարզել, թե ով է, պետք է տեսնենք` տեղեկությունը հավաստի է, թե ոչ, և, մեր մասնագետները որոշակի ճշգրտումներ պետք է կատարեն` գրքի հետ կապված»:

Նշենք, որ eBay-ում աճուրդի հանված ձեռագիրն արժե 30.000 ԱՄՆ դոլար և վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին