▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարիք չկա որպեսզի «Նարեկացու ձեռագիրը» գնվի նման բարձր գնով

Այսօր մտաբերեցի, որ eBay-ում ներկայացված և այսքան աղմուկ հանած "Նարեկացու ձեռագիրը" դեռևս 2003-2005թթ ես անձամբ ուսումնասիրել եմ: Գրքի սեփականատերը հղում տալով Մատենադարանի մասնագետներին, գրքը ներկայացնում էր որպես 13-14-րդ դարերի ձեռագիր: 

Սակայն ըստ իս հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` գիրը, թղթի որակը, գույները և այլն, ձեռագիրը գրվել է 17-րդ դարի վերջին և 18-րդ դարերի սկզբներին: Իսկ Մատենադարանի մասնագետները, որոնց մեծ մասին անձամբ ճանաչում եմ և երբեք նրանց կարծիքը կասկածի տեղիք չի տվել, չէին կարող նման կարծիք, առավել ևս տեսակետ հայտնել: Մասնավորապես իմ այն հարցին թե Մատենադարանում, որ մասնագետն է նման տեսակետ հայտնել, գրքի սեփականատերը չցանկացավ ներկայացնել:

Վաճառքի ներկայացված ձեռագիրը իսկզբանէ չուներ կազմի վրա տեղադրված մետաղյա զարդը, այն տեղադրվել է վերջին տարիներին: Գիրքը չունի հիշատակարան և առկա են պակաս էջեր: 

Մեծ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ որևէ նկարագրություն գրքի վերաբերյալ չի ներկայացած` չափեր, էջերի քանակ, թուղթ, մագաղաթ, և այլն, որոնք ըստ իս առաջնահերթ է գիրքը գնողի համար:

Հաշվի առնելով այս հանգամանքները կարող եմ հավաստել, որ մեր հասարակության մտահոգությունները առավել ևս բարձրացված աղմուկը բացարձակ անտեղի է: Նման ձեռագրեր մեր Մատենադարանում բավական շատ են և կարիք չկա որպեսզի այսպիսի ձեռագիր գնվի, այսպիսի բարձր գնով:


Գևորգ Ներսեսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին