▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլուխկոտրուկ խաչմերուկում. Առաջ քայլելու համար պետք է հետ շրջվել

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող` Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկը հատելու համար հետիոտնը բավական բարդ գլուխկոտրուկ պետք է լուծի: ASEKOSE.am-ի թղթակիցը նկատել է, որ այն հատվածում, որտեղ տրամաբանորեն պիտի լուսացույց լիներ, ծառից կախված անհայտ ծագման և անհայտ նպատակով օգտագործվող  արկղեր են: Փոխարենը, անցորդները  պարտավոր են ճարպկություն դրսևորել,   փողոցը հատելու համար առնվազն մի քանի քայլ առաջ գնալ, ապա հետ շրջվել ` լուսացույցին նայելու համար: Իսկ այդ ընթացքում մեծ հաջողությամբ կարող են վրաերթի ենթարկվել: Օրեր առաջ նշված խաչմերուկում Ճանապարհային ոստիկանության մեքենայից կոչ էին անում կարմիր լույսի տակ չհատել փողոցը: Իսկ երբ ի պատասխան ոստիկանի կոչին` բարձրաձայնեցինք, թե  որտեղ է լուսացույցը, նա շփոթվեց` փորձելով գտնել գոյություն չունեցող լուսացույցը:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին