▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեռնարկատերը պիտի հասկանա, որ իր բիզնեսը զարգանում է հասարակության շնորհիվ». Ռալֆ Յիրիկյան

«Ձեռնարկատերը պիտի հասկանա, որ իր բիզնեսը զարգանում է հասարակության շնորհիվ, և դրա համար պետք է պատասխանատվությամբ վերաբերվել ձեռնարկատիրական աշխատանքին»,- այս մասին նշել է ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` այսօր Ծաղկաձորում` ուսուցիչների վերապատրաստման դասընթացին`  հանդես գալով որպես հրավիրյալ դասախոս:

Դասընթացը նախաձեռնել է «Հասաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն` ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնկացում են 110 ուսուցիչներ` տաբեր մարզերից: Ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին ապահովել կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով, նպաստել նրանց  ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Մասնակից ուսուցիչները եռօրյա սեմինարի ընթացքում  պիտի յուրացնեն ձեռնարկատիրական  ու քաղաքացիական  կրթության չափորոշիչները` ավագ դպրոցների աշակերտներին փոխանցելու համար:

Ռալֆ Յիրկիյանի հետ դասընթացին մասնակից ուսուցիչները  քննարկել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը, ինչպես նաև ոլորտի` ՀՀ –ում առկա խնդիրները և դրանց հաղթահարման մեխանիզմները: 

Նշենք, որ ՎիվաՍել ՄՏՍ-ը չի հանդիսանում դասընթացների հովանավոր: «Հասաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ- նախագահ Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով` Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել է դասընթացին, քանի որ նրա կարծիքով  ՎիվաՍել ՄՏՍ-ը ՀՀ-ում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնադիրներից է:

Նանե Բագրատունի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին