▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Հյուսիսային պողոտայի երաժիշտ Գևորգի մորը հարվածողի ինքնությունը

Պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը:

Այս տեղեկությունը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով.

«Պարզվել է հարվածողի ինքնությունը` 95թ ծնված Ա. Գ.»:

Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ  երեկ Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ,  որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: 

Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:

Մորն ի պատասխան, ըստ Գևորգի երեկվա հայտարարության,  մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գևորգի մորը տեղափոխել է  հիվանդանոց՝ աչքի պատռվածքով: 

Տեսանյութը` լրագրող Անի Հովհաննիսյանի յութուբյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին