▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը վերջնականապես մնաց Սովետական միությունում

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Հայաստանի`  Մաքսային միությանը միանալու որոշման մասին, ասաց, որ ժողովուրդն իրավունք ունի նախագահից պահանջել, արդյոք մնո՞ւմ ենք Սովետական միությունում, թե գնում ենք Եվրոպա:

Հարցին, թե սա հետընթաց համարո՞ւմ է, ասաց, որ դեռևս 95 թվականին` Հայաստանում ռուսական ռազմազաներ տեղակայելու հայ-ռուսական  միջպետական պայգանագրի ստորագրումից հետո  գրած հոդվածում ասել է, որ օդանավակայանում ճանապարհում են ոչ թե այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովին, այլ անկախությունը:

«Սովետական միությունը չի փլուզվել, կա, Հայաստանը վերջնականապես մնաց այնտեղ: Իմ կարծիքով ԵՄ-ն մեզ չի ընդունի»,-ասաց Հելսինկայն ասոցիացիայի ղեկավարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին