▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խցանումներն արդեն անտանելի են դառնում

Աշխատանքային օրերին ու հատկապես երթևեկության «պիկ» ժամերին Երևանում տարվող փողոցային բարեկարգման աշխատանքների աննպատակահարմարության մասին քաղաքացիների  բողոքները կարծես տեղ չեն հասնում: 

Asekose.am-ն այսօր բազմաթիվ բողոքներ է ստացել  քաղաքացիների կողմից: Երևանի  տարբեր հատվածներում ասֆալտապատման և փողոցային բարեկարգման այլ  աշխատանքների հետևանքով խցանումներ են առաջանում` առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկություն ունեցող մեր քաղաքում:

Այսօր, ծանրաբեռնված են եղել տասնյակ փողոցներ, հատկապես`  Իսակովի և Արշակույնաց պողոտաներում առաջացած խցանումների հետևանքով մարդիկ ուշացել  են աշխատանքից, ավելացել է ավտովթարների ռիսկը:

Մեզ զանգահարած քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ ինքը` Իսակովի պողոտայի  խցանման պատճառով  նախատեսված ժամից բավականին ուշ է հասել օդանավակայան:

Աշխատանքային օրերին ու հատկապես երթևեկության «պիկ» ժամերին Երևանում տարվող փողոցային բարեկարգման աշխատանքների աննպատակահարմարության մասին քաղաքացիների  բողոքները կարծես տեղ չեն հասնում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին