▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ. Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

«Ես փորձում եմ յուրաքանչյուր սեպտեմբերին ավելի կոռեկտ ու հնարավորինս մեղմ արձագանքել իմ գործընկերներին, բայց չի ստացվում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի վարչության նիստում արած հայտարարությունները:

Շարմազանովը նշեց, որ նայել է տեսանյութը և նկատել, որ առաջին նախագահի խոսքում իրարամերժ գանահտականներ կան:

«Կան գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ, որ քաղաքականության մեջ վիրավորանքի լեզուն չպիտի լինի: Բայց առաջին նախագահի ու իր թիմի քաղաքական գործընթացների պատմությունը եթե վերցնենք, ապա կհիշենք, որ այդքան էլ այդպես չեն վարվել: Հիմա եթե իրենք որոշել են առանց վիրավորանքի խոսել, ապա ավելի լավ է ուշ, քան երբեք»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս շեշտեց, որ որպես պատմաբան կարող է ասել, որ Տեր-Պետրոսյանի համեմատությունը  ընդունելի չէ համարում: «Որպես պատմաբան կարող եմ ասել, որ համեմատությունը հաջողված չէր, ի՞նչը ի՞նչի հետ ենք համեմատում: Ես մի քիչ զարմացած եմ այդ իմաստով... բայց քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ»:

Շարմազանովի համար ընդունելի է ՀԱԿԿ առաջնորդի այն տեսակետը, որ հակառուսական հիստերիա պետք չէ սկսել:

«Համաձայն եմ, որ մենք էլ ենք մշտապես ասել, որ մենք հայաստանակենտրոն ենք, ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ: Ողջունելի է նմանատիպ դիրքորոշումը, բայց այս պայմանագիրը կամ խնդիրները համեմատել Բաթումի պայմանագրի հետ,  հաջողված համեմատություն չէր»,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի ելույթում ասված էր.  

«Ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ ամոթալի, նվաստացուցիչ բան է կատարվել: Անկախ այն բանից,- Մաքսային միությունը գուցե լավ էլ բան է,- անկախ այս ամենից մարդիկ իրենց նվաստացած են զգում, որ մեր երկիրը կամ մեր Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնողը կամ գործող նախագահը այսպիսի նվաստացուցիչ վիճակի մեջ է հայտնվել: Այս ձախորդ քայլը, ես պատմաբան լինելով՝ կարծում եմ, որ նույնիսկ ավելի նվաստացուցիչ է, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին