«Քիչ հետո հրապարակում կսկվի համերգ-կապիկությունը (նկատի ունի Նունե Եսայանի համերգը. խմբ.), ու մենք ստիպված կլինենք բամբակով փակել մեր ականջները, որ էդ թուրքական ոռնոցները լսելուց մեր կանտուզիան չսրվի: Մենք էլ ժողովրդի հետ սպասում ենք կրկեսի շենքի ավարտին, որ էս կապիկներին ուղարկենք՝ այնտեղ անեն իրենց կապիկությունները»,- epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն, ով այսօր վաղ առավոտից Հանրապետության հրապարակի հարակից այգում ընկերների հետ բողոքի ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն իրենց ձերբակալված ընկերոջ. նրանք պահանջում են, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատի երեկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մասին արված հայտարարության հեղինակին և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկի՝ սուտ ինֆորմացիա տարածելու ու դեպքերը սուտ ներկայացնելու համար:
Մանրամասները` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում: