«9 ամիսների ընթացքում տարածարջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելիի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։ Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին` Վրաստանում, 5,1 մագնիտուտով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավարության վրա է գտնվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանում գրանցված սեյսմիկ ակտիվության մասին` ասել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը` հավելելով, որ այս ամենը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք նույն սեյսմիկ ակտիվություների գոտում:
«Այս պահին սեյսմիկ վիճակը այնպիսին է Հայստանում, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Սպիտակից անցել է 25 տարի, ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժի:Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնա, մենք ունեցել ենք 1988թ.-ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել` պաշտպանվելու համար»,-նշել է բանախոսը: