Asekose.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այսօր առավոտյան աղանդավորական խմբավորման կողմից հարձակման է ենթարկվել Կյանքի խոսք աղանդի գործունեության դեմ իր ակտիվ պայքարով հայտնի Մենք երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը. Սևան Աղաջանյանի ընկերներն այլ տեղեկություններ այս պահի դրությամբ չունեն:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Զեյթունում հարձակում է տեղի ունեցել աղանդավորների դեմ պայքարող մեկ այլ երիտասարդ` Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա: