Այսօր պատահաբար անցնում էի Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու կողքով և ինչ տեսնեմ..... սպիտակ, շքեղ վարդերի առատության մեջ եկեղեցու տեսքը լրիվ փոխվել էր: Եկեղեցու ողջ առաստաղը, ներքև իջնող ջահը, դռները, բոլոր նստատեղերի կողքերը զարդարված էր սպիտակ ծաղկեփնջերով, շքեղ վարդերով...Անցորդների ոչ մեկ անտարբեր չէր անցնում նման ճոխության կողքով: Մտքում ես ասացի՝ տեսնես որ մի օլիգարխի հարսանիքն է... Եվ պարզեցի:
Վաղը Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունք է... Հասկացանք շքեղ, բայց այդքա՞ն....
Ամեն դեպքում, Սամվել Ալեքսանյանի 7 երեխեքի մկրտությունը Սամվել Կարպետյանի քավորությամբ թող շնորհավոր լինի:
Հասմիկ Հարությունյան
Ֆեյսբուք