Միացյալ Երիտասարդական լիգան իր կայքում գրել էր, թե ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ), անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ:
Հոդվածը մեծ աղմուկ է բարձրացրել:Այդ ցուցակում նաև նշվում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի անունն, ում արձագանքը ներկայացնում ենք ստորև.
«Լսեք, այ Միացյալ Երիտասարդական Լիգա,այ անբարոյականներ,այ ազգի թերմացք,այ ոչնչություններ,դուք ամոթի զգացում ունե՞ք,ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այդպիսի ակնհայտ կեղծիք և սուտ տարածել: Դուք Աստված ունե՞ք,դուք սրբություն ունե՞ք:Դուք եք մարմնով և հոգով աղանդաստեղծ,աղանդապաշտ.այդ ո՞ր փաստով,հիմնավորմամփ է Տիգրան Ներսիսյանը պատկանում ինչ-որ աղանդի,դուք որտե՞ղ եք ինձ տեսել,ու՞մ հետ եք տեսել,որ այդպիսի հայտարարություն եք թույլ տալիս ձեզ:Այդ ո՞ր աղանդի փթած ղեկավարի հետ եք տեսել ինձ երբևէ:Դուք չե՞ք ամաչում,դա անբարոյականությունա.եթե մի փոքր մարդ եք կոչվում,եթե մի փոքր Աստված ունեք ձեր մեջ,հերքեք ձեր իսկ գրածը և ներողություն խնդրեք:
Հայտարարում եմ ձեզ և բոլորին,որ ես Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ,մկրտված Հայ Առաքելական եկեղեցում,ինչպես և իմ ամբողջ ընտանիքը»: