▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր բնակարանն այլևս Ձերը չի. Հուսիկ Արային զրկել են բնակարանից

Արձակագիր, բանաստեղծ Հուսիկ Արան զրկվել է  Զեյթուն վարչական շրջանում գրողների և նկարիչների համար կառուցվող բնակելի շենքի բնակարանից: Այս մասին բանաստեղծն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:  

Հուսիկ Արայի խոսքով՝ նախապես տեղեկացրել  են, որ բնակարանները մատչելի կլինեն, քանի որ կառուցվում են ՀՀ նախագահի երաշխավորությամբ:

Սեփական աշխատավարձով և հարազատներից պարտքով վերցրած գումարով արձակագիրը վճարել է մեկ սենյականոց բնակարանի համար պահանջվող գումարի 20 տոկոսը: Մնացած 80 տոկոսի համար դիմել է  «ՎՏԲ» բանկ՝ վարկ ստանալու համար: Բանկը պատրաստակամորեն տրամադրել վարկը, որի պատասխանը ներկայացվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում:

Բանկից տեղեկացրել են, որ վճարումներ կատարելու անհրաժեշտություն առայժմ չկա, և շենքը որոշակի աստիճանի կառուցվելուց հետո  պիտի սկսվի բանկի վարկավորումը

Իր իսկ խոսքով՝ մի քանի ամիս  իրեն հրավիրել են, որպեսզի բնակարանի ներքին հարդարման աշխատանքները քննարկեն, որից հետո օրեր առաջ  ԵՊՀ-ից  տեղեկացրել են,  որ բնակարանն այլևս իրենը չէ: 
Բանաստեղծը խնդրի մասին  բաց նամակ է գրել նախագահին:

Ի դեպ՝ հավելենք, որ գրողների համար նախատեսված  շենքից գրեթե ոչ մի գրող չի օգտվել, բացառությամբ ավագ սերնդի մի քանի գրողների, ովքեր այդ պահին առձեռն վճարելու հնարավորություն են  ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին