Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքարկվում է ազատամարտիկի կալանքի տակ պահելու որոշումը:
Ազատամարտիկի կողմնակիցները որոշմանը սպասում էին դատարանի մոտ: Վոլոդյա Ավետիսյանին սատարելու էր եկել նաև հակակուսաթաղանթային հայացքներով քաղաքական ասպարեզ մուտք գործած «Հայաստանի նոր քաղաքականի մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով դարձավ հերթական սկանդալի խնդրո առարկան:
Երբ «Հայաստանի նոր քաղաքականի մշակույթ» կուսակցության նախագահը հայտնեց, որ անձամբ ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին և չէր կարող ներկա չգտնվել, ներկաներից մեկը հակադարձեց` ասելով, որ նա ոչ մի անգամ իրենց կողքին չի եղել, պարզապես եկել է իրեն գովազդելու:
Ինչքան էլ Անի Զախարյանին քննադատեցին իր քարոզի համար, նրա` դատարանին մոտ հայտնվելը համարեցին կեղտոտ գովազդ, նա անսասան մնաց և շարունակեց «հաղթանակ» և «ազատություն» գոչել, չնայած որ ուղարկեցին Երևանյան Լճի տարածք, որովհետև, նրանց կարծիքով, այնտեղ է նրա տեղը: