▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. որոնվում է անչափահաս աղջիկ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երևանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Աղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, և մտավոր թերհաս է:
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 155 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, երկար, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով: 
Հագին եղել է երկարաթև սպիտակ գույնի կապույտ գծերով վերնաշապիկ, ջինսե կապույտ տաբատ, սև հողաթափեր:
Նվարդ Արիստակեսյանի մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 24-02-02, 1-02 հեռախոսահամարներով:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին