▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրը ցերեկով լկտիաբար հետապնդում են Ազգային Հերոսին. Սպիտակ «Բրաբուսում» Սամվել Ալեքսանյանն է

Այս լուսանկարը երեկ եմ արել, բողոքի երթի ժամանակ: Կողքս Ժիրայր Սեֆիլյանն է, փողոցով դանդաղ սլացող սպիտակ "բրաբուսում" Սամ.Լիմինդռի Ալեքսանյանն է, որը ցուցադրաբար անձամբ հետեւում է մեզ ամեն օր: Նրա կարմրագլուխ "ղըզըլբաշներն" արդեն դանակ ու արմատուրա, ձվեր ու շշեր են օգտագործում մեր դեմ: Այս երկուսը ժամանակակիցներ են, բայց ներկայացնում են ոչ միայն երկու տարբեր Հայաստան ու տարբեր արժեհամակարգ' նրանք ամեն ինչով են հակառակ, ինչպես լույսն ու խավարը: Ու ես մտածում եմ' ահա թե ով, ինչպես եւ ինչու էին հետուում ու վերացնում Մոնթեին, Լեոնիդի, Բեկորին... Ժիրայրին նույնպես հետեւում են օրնիբուն, ոստիկաններից ու ԱԱԾ-ից ստանալով տեղեկություններ նրա տեղաշարժի մասին, մեր հեռախոսազրույցների ձայնագրությունները: Արդեն օր-ցերեկով լկտիաբար հետապնդում է Ազգային Հերոսին: Եթե մի մազ պակասի Ժիրայրի մորուքից... Ոչ ոք այլեւս ոչ մի բանից թող չզարմանա ու չնեղանա: Աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է: Դուք զգուշացված եք, "պարոնայք"...

 

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին