Shamshyan.com-ը գրել է, որ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանի գլխավորությամբ հայտնել են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած թատրոնի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել և հաշվի չառնելով նրա մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել: «Թքած ունի ինքը ամեն ինչի վրա, մեզ հորթի պես հանելա բեմ՝ փորձերի համար: Նա Երվանդի նկարը դրելա թատրոնում, մոմեր է վառել և կոկորդիլոսի արցունքներ է թափում, որոնց ոչ ոք չի հավատում»,-ասել է անչափ հուզված Ի. Հարությունյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում