am.sknews.ge-ն գրում է, որ այսօր, հոկտեմբերի 25-ին, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպեց Վահագն Չախալյանին: Եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցնում էր «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց տվեց Չախալյանին, նախագահը քայլրերն ուղեց դեպի նա: Թիկնապահները շրջապատեցին նախագահին, սակայն նա ձեռքով բացեց ճանապարհը և մոտեցավ հավաքվածներին: Սաակաշվիլին ձեռքով բարևեց Չախալյանին և նրանք զրույցի բռնվեցին:
Չախալյանը ներկայացրեց նախագահին իր բողոքները: Նա խոսեց Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, ինչու դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվեց, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը... Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», - ասաց նա:
Չախալյանի անվերջ հնչող հարցերին նախագահն ընդհատեց հետևյալ խոսքերով. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ»:
Այնուհետև Չախալյանը ասաց, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո նախագահը նրան սեպարատիստ անվանեց:«Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ», - պատասխանեց Չախալյանը:
Այնուհետև Միխեիլ Սաակաշվիլին սկսեց խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում, որ սեպարատիստ է: Այստեղ զրույցը բորբոքվեց: Չախալյանի կողմնակիցները սկսեցին գոռալ «Ծադի Միշա» (Գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչում «Միշա գաումարջոս» (կեցցե Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրին, Սաակաշվիլին նրա հետևից վազում էր և երկուստեք վիրավորանքներ էին հնչեցնում: Նախագահը մինչև կենտրոնական փողոց հետևում էր Չախալյանին:
Առավել մանրամասն՝ այստեղ