▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզպետը մեղադրանք ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին

Aravot.am-ը գրում է, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին:

«Արդեն ցեմենտի գործարանի երկու աշխատակից ինձ դիմում են ներկայացրել»,- ասել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Արարատի քաղաքապետ թեկնածուների թվում կա նաև ԲՀԿ ներկայացուցիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին