Այսօր մարզերի և մայրաքաղաքի հոսանքազրկման հետևանքով Երևանի մետրոպոլիտենի գնացքներից շատերը մնացել են թունելներում, որտեղ մարդկանց`մասնավորապես երեխաների և կանանց մոտ խուճապ է առաջացել: Այս մասին Asekose.am-ին տեղեկացրել են գնացքներից մեկի մեջ մնացած մի քաղաքացի, ով «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հերթապահ ոստիկաների աջակցությամբ գնացքի վագոնների դռները բացելուց հետո մյուս քաղաքացիների հետ դուրս էր եկել և ոտքով հասել մոտակա կանգառ:
ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ և քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:
Իսկ Երևանի փողոցներում լուսակիրների աշխատանքի խափանման հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը, որոշ հատվածներում, այն կարգավորվել է ճանապարհային ոստիկանների կողմից: Բայց որոշ թաղամասերում դեռ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել