Որքանով տեղյակ եմ՝ ոստիկանությանը կից գոյություն ունի կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն: Կարծում եմ, որ վերջին օրերին լայքեր հավաքելու համար հիմար և լկտի ստեր հորինելը տիպիկ հանցագործություն է, որովհետև իրենց ողորմելի լայքերի համար ոմանք այնպիսի ստեր են հորինում, որ միայն նողկանքի զգացողություն է առաջացնում:
Գիշակերների այդ ոհմակը սկսել է կռռալ հայտնի անձանց վրա՝ գուժելով նրանց մահը: Մտնելով այդ հղումով՝ ընթերցողը պետք է լայքի այդ էջը, որից հետո կարդում է վերնագրի հետ կապ չունեցող նյութ: Հիմա էլ գրել են, թե իբր մահացել է հայտնի դերասան Հրաչյա Հարությունյանը՝ Սիրուշոյի հայրը: Ինչպես կարելի է մի քանի քնձռոտ լայքերի համար մարդկանց հարազատներին սթրեսային վիճակի հասցնել:
Համապատասխան մարմինները արդեն տևական ժամանակ է լռում են, և ամենաթողության պայմաններում լայքահավաք բայղուշները շարունակում են կռռալ մարդկանց վրա: Մինչդեռ, կարծում եմ, ցանկության դեպքում այդ անձանց հայտնաբերելն ու պորտը տեղը դնելը րոպեների խնդիր է:
Իրոք, որ ֆեյսբուքը լրիվ լայքմեջ են արել: