▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Հիմնադրամի Գալա Ընթրիքի ընթացքում. Ժամանել էին 7 ոստիկանական մեքենա

ASEKOSE.am-ի  տեղեկություններով`միջադեպ է տեղի ունեցել   Լոս Անջելեսի «Գլենդել Հիլթոն» հյուրանոցում, որտեղ հյուընկալվել  են «Հայաստան»  համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպիչներն, ինչպես   նաև  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Գլենդել Հիլթոն»-ում, կիրակի երեկոյան տեղի ունեցած  «Հայաստան»  համահայկական հիմնադրամի  Գալա Ընթրիքի  ժամանակ, որն այս անգամ, թերևս ֆինանսական սղության պատճառով,  չի անցկացվել  Բևեռլի Հիլզի վրա գտնվող «Բևեռլի» հյուրանոցում,  ամերիկահայ երկու ակտիվիստ, հյուրանոցի նախասրահում են նստել, որոնց սեղանին եղել են «հակահիմնադրամյան» բովանդակությամբ բրոշյուրներ ու գիրք` հետևյալ վերնագրով` To Donate Or Not to Donate (Նվիրատվություն անել, թե` ոչ):

Ականատեսների վկայությամբ, այս փաստը  նկատած «Հայաստան»  համահայկական հիմնադրամի  Լոս Անջելեսի գրասենյակի ներկայացուցիչ Սարգիս Քոթանջյանն ու ևս մի քանի հոգի զանգահարել են ոստիկանություն` ասելով, թե իբր իրենց սպառնում են:

Մեր աղբյուրների  հավաստմամբ` ոստիկանական 7 մեքենա է  ժամանել հյուրանոց, սակայն ոստիկանները  որևէ գործողություն չեն ձեռնարկել, քանի որ   հյուրանոցի ղեկավարությունը կամ անվտանգությունը  նման հարցով  չեն դիմել իրավապահներին:

Հայտնի է, որ երկու ակտիվիստներից մեկն ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանն է , ով և նկարահանել է եղելությունը: Արա Մանուկյանն էլ հեղինակն  է To Donate Or Not to Donate գրքի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին