henaran.am-ի փոխանցմամբ` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն անդրադառնալով Պուտինի ժամանման հետ կապված տարատեսակ մոտեցումներին` ասել է. «Հակասական դիրքորոշումներ ունենալ և մեծ աժիոտաժ բարձրացնել պետք չէ, ըստ էության գալիս է մեկը, որը Հայաստանի հին, ոխերիմ բարեկամն է»:
Մտավորականի դիտարկմամբ. «Հայաստանը մի տեսակ փորձանմուշի, լակմուսյան թղթի ֆունկցիա է ստանձնում որոշ պետությունների դիրքորոշումը պարզելու համար:Սա հարկավոր է Ռուսաստանին...»:
Բանաստեղծը խոսել է նաև երկար ժամանակ քննարկվող ՄՄ թե ԵՄ գնալու ընտրության մասին: Եվրոպան նրա կարծիքով տանուլ տվեց: Եվրոպական վերաբերմունքը նա անվանել է իր ստեղծած բառով՝ տոլեռաստիկ. «Այս բառը ես ստեղծել եմ հատուկ այսպիսի երևույթներ բնորոշելու համար, այն երկու արմատ ունի՝ տոլեռանդ եւ պեդերաստ, դա եվրոպական պահվածքի տիպիկ դիրքորոշումն է: Եվրոպան դառնում է անդեմ, անորոշ միավոր »:
«Ռուսաստանը և Ամերիկան աշխարհի նոր բաժանման խաղ են վարում:Բալասանը դեղն ու ճարը պետք չի փնտրել այստեղ այնտեղ, ի՞նչ եք կարծում , եթե գնայինք եվրոմիություն կոռուպցիան պակասելու էր Հայաստանում: Մենք ինքներս մեր մեջից, մեր հոգեբանությունից պետք է այդ կոռուպցիոն մտածելակերպը հանեք»,-հավելելէ Դավիթ Հովհաննեսը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում