▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալություններ Երեւանում` Պուտինի պատվին. lragir.am

lragir.am-ը գրում է, որ վաղ առավոտյան Երևանի կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը,  Արթուր Պետրոսյանը և  Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:

ՄՄ-ին  Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին