▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորների «price list»-ը կամ դատական կաշառքի սակագներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ներկայացվել է Արդար դատաքննության վերաբերյալ Օմբուդսմենի 2013 թվականի արտահերթ հրապարակային զեկույցը:

Զեկույցի շրջանակներում ՄԻՊ-ն անդրադարձել է նաև կոռուպցիոն մեխանիզմներին՝ ներկայացնելով դատավորների «price list»-ը:

Կոռուպցիոն մեխանիզմներին վերաբերող հատվածը ներկայացնում ենք ստորև.

«Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:

Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:

Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:

Դատական կաշառքի սակագներ.

Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:

Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի

սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.

 առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,

 վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,

 Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:

Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:

Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում և իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում: Որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին