▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոն միանում է ԱԺ-ի դիմաց նախատեսված բողոքի ակցիային. Այ էս դեմքով եմ գալու

Սիրված դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, վաղը մասնակցելու է Ազգային ժողովի դիմաց նախատեսված բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներն ընդվզում են 2013-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ստորագրված պայմանագրերի` ՀՀ ԱԺ կողմից վավերացման դեմ և դեկտեմբերի 23-ին, 11:30-ին, բողոքի ցույց կազմակերպում Ազգային ժողովի մոտ:

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

-Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից վերադառնայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ:

Մեր պետության համար, մեր երեխաների համար, մեր ծնողների համար, մեր կանանց համար, ինչու չէ` մեր թասիբի համար:


P.S.

Գազի գինը թանկ է ` հերիք չէ, դեռ ինքնաթիռի տոմսի գինն էլ վրան պլուս եղավ:

Այնպես որ` ԱՅ ԷՍ ԴԵՄՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ !!!!!!!!!


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին