ԱՄՆ նախագահական ընտանիքը, ով 2012թ-ին նշել է իր ամուսնության 20-րդ տարեդարձը, գտնվում է բաժանության եզրին: Ըստ հավաստի աղբյուրների` զույգի ննջասենյակներն արդեն տարբեր են, իսկ արդեն մոտ օրերս ԱՄՆ առաջին տիկինը պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից: Ըստ լուրերի` Միշել Օբաման արդեն հասցրել է հանդիպել իրավաբանի հետ` ճշտելու բաժանության մանրամասները:
«Նրանց ամուսնությունից ոչինչ չի մնացել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք միասին են ապրում հանուն իրենց երեխաների և քաղաքականության: Սակայն Միշելի համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կմնա Սպիտակ տանը մինչ ամուսնու նախագահության ավարտը, սակայն արդեն հասկացրել է Բարաք Օբամային, որ նա պատրաստվում է ապրել առանձին կյանքով»,- պատմել է նախագահական ընտանիքի աշխատակիցներից մեկը:
Միշել Օբամայի համար ամենավերջին կաթիլը եղել է այն, որ իր ամուսինը Նելսոն Մանդելայի թաղման արարողության ժամանակ բոլորի աչքի առաջ սիրահետել է Դանիայի վարչապետին:
«Մանդելայի թաղման արարողությունից հետո յուրաքանչյուրը հասկացավ, որ Օբաման չի հարգում իր կնոջը: Բաժանությունը նրա վրա շատ թանկ է նստելու»,- մանրամասնել է Սպիտակ տան աշխատակիցը:
Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-երը փարձում են բաժանել նախագահական ընտանիքին: Նման լուրեր տարածվել են նաև 2000 և 2005թթ-ին: